Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ֆրանսիան երախտապարտ է հայ ժողովրդին կարեկցանքի համար

Ֆրանսիան երախտապարտ է հայ ժողովրդին կարեկցանքի համար
15.11.2015 | 15:03

Ֆրանսիայի կառավարությունը և ժողովուրդը երախտապարտ է հայ ժողովրդին դրսևորած կարեկցանքի համար՝ նոյեմբերի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն՝ նշելով, որ քաղաքացիների հոսքը դեպի դեսպանատուն վաղ առավոտից չի դադարել: «Եվս մեկ անգամ նման ահաբեկչությունների զոհ են գնում անմեղ մարդիկ, սա կրոնական անհանդուրժողականության որոշակի դրսևորում է: Ամբողջ օրվա ընթացքում մեզ ուղղված ցավակցական ուղերձներից դատելով՝ բոլորը վճռական են տրամադրված՝ միավորվելու այս զարհուրելի չարիքի դեմ պայքարում»,-ասաց դեսպանը: Ֆրանսիայի դեսպանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ նոյեմբերի 14-ին, Երևանի Ֆրանսիայի հրապարակում մասնակցում էր զոհերի հիշատակի մոմավառությանը։ Հարյուրավոր քաղաքացիներ մոմեր ու ծաղիկներ են դրել Ֆրանսիայի հրապարակում` Օգյուստ Ռոդենի քանդակի մոտ։ Նրանք իրենց հետ բերել էին «Մեր աղոթքները, սիրտն ու հոգին Ֆրանսիայի ժողովրդի հետ են», «Աղոթում ենք Փարիզի համար», «Vive la France», «Stop Terrorism» գրությամբ պաստառներ, հնչում էր Շառլ Ազնավուրի «Ավե Մարիան»:

Դիտվել է՝ 1005

Մեկնաբանություններ